Գյումրիում քաղաքացու վրա կացնով հարձակված անձը ձերբակալվել է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացնով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։
«Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021 թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա.-ն, ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը:
27 Օգոստոս, 2021 16:16
2195
Ինչու է վարչապետի վրա հարձակված երիտասարդը տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք․ մանրամասներ
03 Ապրիլ, 2026 19:48
Մոսկվայում՝ հայերի վրա հարձակված յոթ ադրբեջանցու, դատարանը մեղավոր է ճանաչել
19 Ապրիլ, 2022 22:57
Ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններով. ՄԻՊ
20 Հունիս, 2026 12:12
Առաջարկվում է 2027 թ. հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը. Պողոսյան
17 Հունիս, 2026 11:39
Ձերբակալվել է 194 անձ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել
06 Հունիս, 2026 17:43