Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ օգոստոսի 7-ին, ընթանցավ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը բավարարվեց և դատավորը թույլատրեց Արա Բաբլոյանին լքել երկիրը։
Դատախազը չառարկեց պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, իսկ դատավոր Հարություն Մանուկյանն ասաց, որ դատարանը, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև վերջինիս կողմից և՛ նախաքննության, և՛ դատական քննության ընթացքում դրսևորած վարքագիծը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դատախազի կողմից դեռևս նախաքննության ընթացքում կայացվել էր որոշում անձին թույլատրելու հետ կապված, դատարանը որոշում կայացրեց միջնորդությունը բավարարել և պարոն Բաբլոյանին թույլատրել միջնորդությամբ նշված ժամանակահատվածում միջնորդությամբ նշված վայր մեկնել և վերադառնալ։