Ամերիկացի ռեփ-երգիչ Քանյե Ուեսթը համապատասխան կառույցներին է ներկայացրել իր անվանափոխության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քանյեն ցանկանում է այսուհետ կրել իր՝ Ye բեմական կեղծանունը:

 

Ռեփերը դեռ 2018-ին էր հայտարարել, որ իր անունը կփոխի Ye-ի՝ համանուն ալբոմի թողարկումից անմիջապես հետո: Նրա խոսքով ՝ Յեն իր անվան մաս է կազմում՝ ՔանՅե, և այն նաև կրոնական նշանակություն ունի: Ռեփերի խոսքերով` այդ բառը ամենից հաճախ հանդիպում է Աստվածաշնչում և թարգմանվում է որպես «դու»:

 

Ըստ TMZ հրատարակության՝ Կալիֆոռնիայում անունը փոխելը բավականին հեշտ է. հարկավոր է միայն ապացույցների բացակայություն, որ դիմողը փոխում է անունը՝ անօրինական գործողություններ կատարելու համար:

 

Փետրվարի 19 -ին ամերիկյան ռեալիթի-հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես դիմել էր դատարան՝ Ուեսթից ամուսնալուծվելու համար: Լսումների մեկնարկի ամսաթիվը դեռ անհայտ է: Զույգի՝ ամուսնալուծությանը նախապատրաստվելու մասին տեղեկատվությունը հայտնվել էր հունվարի 5 -ին: Աղբյուրները հայտնել էին, որ Ուեսթին նյարդայնացնում է Քարդաշյան ընտանիքի ապրելակերպը, և նա այլևս չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նրանց հետ:

 

1263