Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը և Բիանկա Ցենզորին պատրաստվում են ամուսնալուծվել մոտ 2 տարվա համատեղ կյանքից հետո: 

Ըստ TMZ-ի՝ զույգը դժվար ժամանակներ է ապրել, իսկ Քանյեն իր մտերիմներին պատմել է, որ իրենք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ և ինքը մտադրություն ունի  տեղափոխվել Տոկիո՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով: 

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բիանկան մեկնել է Ավստրալիա՝ այս դժվարին ընթացքում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար:

Չնայած նրանցից ոչ մեկը հրապարակավ չի մեկնաբանել բաժանման մասին հաղորդագրությունը՝ վերջին անգամ զույգին միասին տեսել են սեպտեմբերի 20-ին:
 

943