ՀՀ-ում բացվել է Վատիկանի առաքելական նվիրակությունը
Սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվել է Վատիկանի առաքելական նվիրակությունը (դեսպանատուն), որը նախապատրաստվում է բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին ՀՀ-ում և Վրաստանում Վատիկանի առաքելական նվիրակությունը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ջանասիրաբար պատրաստվում ենք Հայաստանում նոր առաքելական նունցիատուրայի (Վատիկանի դեսպանատուն) բացման արարողությանը»,- նշվում է գրառման մեջ:
Կառույցը տեղակայված է Հյուսիսային պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հանրապետության հրապարակի միջև:
02 Սեպտեմբեր, 2021 20:51
1147
Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համար
28 Ապրիլ, 2025 14:33
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
31 Հունվար, 2026 14:39
Շատ հոգևորականներ չքավորության եզրին են, մինչդեռ կա խումբ, որը մեծ հարստություններ ունի, սա խնդիր է․ Փաշինյան (տեսանյութ)
04 Դեկտեմբեր, 2025 13:26
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու իրական նվիրյալ հոգևորականները պետք է խոսեն ու կանգնեն ի պաշտպանություն արդարության, քրիստոնեության և պետականության․ Հովհաննիսյան
27 Հունիս, 2025 21:08