Գիտնականները պարզել են, որ «Moderna» պատվաստանյութը երկու անգամ ավելի շատ հակամարմիններ է առաջացնում, քան «Pfizer»-ը: 

Փորձագետներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ նրանք, ովքեր նախկինում չեն ունեցել կորոնավիրուս և ստացել են «Moderna», հակամարմինների միավորների քանակը մեկ միլիլիտրում կազմել է 2881, իսկ «Pfizer» ստացածների համար՝ 1,108:

Նախկինում COVID-19-ով վարակվածների մոտ հակամարմինները ավելի շատ են․ «Moderna»-ով պատվաստավածների մոտ միջինը կազմել է 3836 միավոր մեկ միլիլիտրում, իսկ «Pfizer»-ով` 1444 միավոր:

Գիտնականները ենթադրում են, որ հակամարմինների մակարդակի տարբերությունը կարող է պայմանավորված լինել «Moderna» պատվաստանյութում ՌՆԹ-ի ավելի բարձր մակարդակով և առաջին ու երկրորդ պատվաստումների միջև ավելի երկար ընդմիջումով:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը բացասաբար փոխկապակցված է տարիքի հետ՝ հակամարմինների ամենաբարձր մակարդակը նկատվել է 35 տարեկանից ցածր տարիքում:

 

770