Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ գործը, որը կապված է կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ միլիարդավոր եվրոյի արժողությամբ պատվաստանյութերի գնման հետ, ԵՄ դատարանում կքննվի նոյեմբերի 15-ին, հայտնում է Financial Times-ը։

Ըստ The New York Times-ի՝ ֆոն դեր Լեյենը անձնական հաղորդագրություններ է փոխանակել Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ, թերթը ձգտում է հրապարակել այս նամակագրությունը, սակայն Եվրահանձնաժողովն ասում է, որ այն չի պահպանվել:

Նոյեմբերին ԵՄ դատարանը կքննարկի ապացույցների թույլատրելիության հարցը և կճշտի Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից, թե արդյոք եղել է նման նամակագրություն, և եթե այո, ապա ինչ հիմքով է այն ոչնչացվել։

Ըստ FT-ի՝ ֆոն դեր Լեյենի անձնական մասնակցությունը պատվաստանյութերի ձեռքբերմանը «օգնեց նրան ամրապնդել իր՝ որպես արդյունավետ մենեջերի համբավը» համաճարակի ժամանակ, սակայն բանակցությունների անթափանց բնույթը բազմիցս քննադատության է ենթարկվել: ԵՄ արդարադատության դատարանը ավելի վաղ որոշում էր կայացրել, որ Եվրահանձնաժողովն անօրինական կերպով թաքցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ գնելու պայմանագրերի որոշ մանրամասներ։

198