Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունն ստացել Է «Ռոսզդրավնադզոր»-ի թույլտվությունը՝ COVID-19-ի կանխարգելման նոր պատրաստուկի արդյունավետության կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար:
Այդ մասին գրում Է «Վեդոմոստի» թերթը: «Ինգիբիտոր պրոտեազի+ռիտոնավիրը Paxlovid պատրաստուկն Է, որն ամերիկյան ընկերության կողմից մշակվել Է ինչպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման, այնպես Էլ անմիջականորեն հիվանդության ծանր ընթացքով բարձր ու միջին ռիսկի հիվանդների բուժման համար: Դրա փորձարկումները Pfizer-ը կանցկացնի գլոբալ մակարդակով»,-ասվում Է հոդվածում: Նոր դեղամիջոցը կհետազոտեն մեծահասակ ռուսաստանցիների շրջանում, որոնք տնային պայմաններում շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ:
Փորձարկումները կանցկացվեն Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի, Սմոլենսկի, Բառնաուլի եւ այլ քաղաքների պետական ու մասնավոր կլինիկաներում: Պլանավորվում Է, որ դրանց կմասնակցի 90 մարդ: Pfizer-ի ներկայացուցիչը հրատարակությանը պարզաբանել Է, որ ամբողջ աշխարհում հետազոտություններին մասնակցում Է յոթ հազար մարդ: Եթե ազգային կարգավորիչները հավանություն տան պատրաստուկին, ապա ընկերությունը մտադիր Է դրա հասանելիությունն ապահովել այդ բոլոր երկրների շուկաներում:
Pfizer-ը նոր դեղամիջոցի մասին հայտարարել Է նոյեմբերի սկզբին: Ինչպես ընկերությունում հայտնել են միջանկյալ անալիզի հիման վրա, Paxlovid-ը նվազեցնում Է հոսպիտալացման կամ COVID-19-ից մահվան ռիսկը այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել են պատրաստուկը, 28-րդ օրը մահվան ոչ մի դեպք չի եղել այն դեպքում, երբ պլացեբոյի խմբում եղել Է մահվան 10 դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: