«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ռուսաստանում ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը մետրոյով երթևեկում։ Տելեգրամյան ալիքը մասնավորապես գրել է․
Եվ ինչպիսի տղամարդ էր․․․
«Նա Երևանում շրջում էր բացառապես անվտանգության մի քանի մեքենաներից բաղկացած ավտոշարասյան ուղեկցությամբ, թարթող լույսերն ու ազդանշանները միացված, թիկնապահը անշուշտ վազում էր նրա մուտքի դիմաց և ինչպես ֆիլմերում է՝ բղավում «մաքուր» է։
Բայց, ըստ երևույթին, դա եղել է թշնամու թիկունքում, իսկ այժմ նա ապահով է, տանը և կարող է մետրոյով հասնել իր ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան՝ Կոտելնիչեսկայա 1/15 հասցեում։
Ինչո՞ւ եք բոլորդ հայտնվում Մոսկվայում։ Մյուս կողմից, էլ որտե՞ղ պետք է հայտնվեք առաքելությունն ավարտելուց հետո»։