Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։
08 Օգոստոս, 2026 19:33
1016
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23
Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ
26 Օգոստոս, 2026 21:59
Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
23 Օգոստոս, 2026 10:12
Սայաթ-Նովա պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվի
13 Օգոստոս, 2026 20:30
Սայաթ-Նովայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ
08 Օգոստոս, 2026 20:33
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում
07 Օգոստոս, 2026 19:30