Եվրախորհրդարանական Լուկաս Ֆուրլասը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Եվրախորհրդարանում ունեք բարեկամներ, որոնք աջակցում են ձեզ և կանգնած են ձեր կողքին: Սակայն, ցանկանում եմ հատկապես դիմել Արցախի ժողովրդին: Գիտեմ՝ որքան եք տառապել և ինչ դժվար իրավիճակում եք: Ես և Եվրախորհրդարանի շատ անդամներ ձեր կողքին ենք և երբեք չենք լքի ձեզ: Դուք բոլոր իրավունքներն ունեք և պետք է արժանապատվությամբ և անվտանգ վերադառնաք ձեր հայրենի երկիրը»,- հայտարարել է Լուկաս Ֆուրլասը:

Եվրախորհրդարանականն ընդգծել է, որ շարունակելու են բարձրաձայնել արցախցիների իրավունքներն ու պահանջելու են բոլոր ռազմագերիների անվտանգ վերադարձը:

«Վստահեցնում եմ, որ ես շարունակելու եմ լինել ձեր ձայնը Եվրախորհրդարանում»,-եզրափակել է Լուկաս Ֆուրլասը:

1083