Տեսչական մարմինը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի, տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբանի, Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչի, հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչի թափուր հաստիքների առկայության մասին։

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (https://cso.gov.am/internal-external-competitions) առցանց լրացնելով դիմումը։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2021 թ. սեպտեմբերի 9-ը։

Մանրամասները՝ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

1601