Պելեն վիրահատվել է

Լեգենդար Պելեն վիրահատության է ենթարկվել։
Բրազիլացու խոսնակը ESPN-ին հայտնել է, որ հեռացվել է Պելեի աղիքային ուռուցքը։ Վիրահատությունը բարեհաջող է ընթացել։
Հրապարակվել է նաև «ֆուտբոլի արքայի» խոսքը. «Աղիքի ուռուցքի վիրահատության եմ ենթարկվել. խնդրի մասին տեղեկացել եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Շարունակում եմ մեծ հաղթանակներ տանել ձեզ հետ միասին»,- ասել է 80-ամյա բրազիլացին։
Աղբյուր՝ footballam.com
07 Սեպտեմբեր, 2021 14:46
1004