Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման` 14, ծեծի` 10, խարդախության և սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, գույքն անզգուշությամբ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծանր վիրավորանք հասցնելու, թմրամիջոց պարունակող արգելված բույսեր աճեցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պատմամշակութային հուշարձաններ վնասելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու, դատական ակտը չկատարելու և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

103