Վաղ առավոտից մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով  ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։ 

 

Ըստ տարածված հաղորդագրության՝ Գեղամ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջել․

 

1. անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, 2. իրեն վերականգնել ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում, 3. ԵՊՀ-ից բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը, 4. ԵՊՀ-ից բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված վարձատրություն, 5․ ԵՊՀ-ից բռնագանձել 4 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։

 

Շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու նպատակով, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ:

 

Մեզ հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը  նշեց.

 

«Չէ, հեչ հարմար չի խոսելը»:

806