Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե ժամանակն է, որ Ֆրանսիան հանդարտվի և հավաքի իրեն՝ կապված Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Ավստրալիայի եռակողմ ռազմական համաձայնության հետ։

Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը հիմնարար քայլ է գլոբալ անվտանգության ուղղությամբ:
«Սրանք երեք համախոհ դաշնակիցներ են, որոնք ուս ուսի տված ստեղծում են նոր գործընկերություն տեխնոլոգիաների փոխանակման համար: Սա բացառիկ բան չէ, սա ինչ-որ մեկին վռնդելու փորձ չէ: Եվ այս համաձայնագիրը Չինաստանի դեմ չէ»,-ասել է Ջոնսոնը։

Հիշեցնենք, որ Ավստրալիան եռակողմ պաշտպանական դաշինք է կնքել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ՝ «Aukus» անվանբ։ Դաշինքի շրջանակներում Ավստրալիայի ռազմածովային նավատորմն առաջին անգամ հնարավորություն կստանա ատոմային սուզանավեր կառուցել, ինչպես նաև ներդնել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ։

1095