Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի՝ հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան, հայտնել է, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնին վերադառնալու համար պայքարից։
Ըստ Forbes-ի՝ լրատվամիջոցներին տրված հայտարարության մեջ Ջոնսոնը նշել է, որ «անցել է 102 առաջադրումների ընտրություններին մասնակցելու շատ բարձր արգելքը, սակայն եզրակացրել է, որ «այժմ ճիշտ ժամանակը չէ»: Նա ասել է, որ կապ է հաստատել իր գործընկեր կուսակցական մրցակից Ռիշի Սունակի (ֆինանսների նախկին նախարար) և Փերի Մորդաունտի (Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարի հետ): «Եվ թեև ես դիմեցի և՛ Ռիշիին, և՛ Փերիին, հույս ունենալով, որ կարող ենք միավորվել ազգային շահի շուրջ, սակայն, ցավոք, մենք չկարողացանք դա անելու միջոց գտնել», - ասաց Ջոնսոնը (մեջբերում է CNBC-ն):
Ըստ Ջոնսոնի՝ նա ակնկալում էր առաջադրվել վարչապետի պաշտոնում «գործընկերների աջակցության շնորհիվ», սակայն եկել է այն եզրակացության, որ չի կարող արդյունավետ կառավարել առանց կուսակցության միասնության խորհրդարանում։ Կիրակի՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ, Ջոնսոնն ուներ 59 առաջադրում, Սունակը՝ 140, Մորդոնը՝ 25:
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, Ջոնսոնը Կարիբյան կղզիներում հանգստից շտապ վարադարձել է Լոնդոն․ ըստ տեղական լրատվամիջոցների՝ նա ցանկանում էր վերադառնալ վարչապետի պաշտոնին Լին Թրասի հրաժարականից հետո։