Վարչապետի պաշտոնից հեռացող Բորիս Ջոնսոնը նախատեսում է այցելել Ուկրաինա՝ նախքան վերջնականապես պաշտոնը լքելը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Daily Express-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նա զգում է պատասխանատվության բեռը, քանի որ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամենամեծ աջակիցն էր: Ջոնսոնը հույս ունի ևս մեկ անգամ հանդիպել Զելենսկիին, նախքան վարչապետությունից հեռանալը»,- թերթին հայտնել է աղբյուրը։

Հունիսին Ջոնսոնը հայտարարեց Ուկրաինային 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,2 միլիարդ դոլար) ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին: Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան ծրագրում է առաջիկա շաբաթներին Ուկրաինա ուղարկել տասնյակ հրետանի, 1600 հակատանկային զենք, 50 հազարի հակամարտկոցային ռադարներ ու զինամթերքներ և հարյուրավոր անօդաչու սարքեր։ Այսպիսով, Կիևին Լոնդոնից տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը փետրվարի վերջից հասել է 2,3 միլիարդ ֆունտի (2,7 միլիարդ դոլար):

883