ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց՝ այնուամենայնիվ: Մինսկի խմբի մեր համանախագահն այցելեց Բաքու և Երևան, այնտեղ անցկացրեց մի շարք հանդիպումներ, ներառյալ ամենաբարձր մակարդակով։ Ներկայումս երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ՝ հանդիպումներ կլինեն և միմյանց հետ և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստանում: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացն առաջ մղելու կարևոր գործիք»,- ասել է նա: 

182