Հայտնի են Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվել է չնչին տարբերությամբ։

Բունդեսթագի նոր կազմը բաղկացած է լինելու 735 պատգամավորից՝ նախկին 709-ի փոխարեն։ Այնտեղ ներկայացված կլինի վեց կուսակցություն՝ սոցիալ-դեմոկրատներ` 206, քրիստոնեա-դեմոկրատներ` 196 տեղ, «Կանաչներ»` 118, ազատ դեմոկրատներ` 92, «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 83: Ձախերը չեն հաղթահարել հինգ տոկոսի պատնեշը, սակայն, օրենքի համաձայն, ստացել են խորհրդարանում 39 տեղ:

2005 թվականից երկրում բոլոր խորհրդարանական ընտրություններում հաղթել է Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, սակայն այս տարի կուսակցությունը զիջել է դիրքերը, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Մերկելը չի առաջադրվել։

728