Ռուսաստնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին լիարժեք գիտակցության է եկել։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Նա արդեն կարող է խոսել և հիշել է օդանավում՝ մինչև գիտակցությունը կորցնելը տեղի ունեցածի մանրամասները։
Գերմանական պարբերականի փոխանցմամբ` Բեռլինի «Շարիտե» կլինիկայում գտնվող Նավալնու հսկողությունը իրավապահներն ուժեղացրել են` նոր հարձակման վտանգի պատճառով:
«Բեռլինի ոստիկանությունը ցանկանում է կանխել պացիենտի սպանության հետագա փորձը։ Եթե Նավալնու վիճակը շարունակի բարելավվել, կարող են նրա մոտ այցելուների թողնել։ Նա կրկին կարողանում է խոսել և հիշում է Մոսկվա ուղևորվող օդանավում տեղի ունեցածի մանրամասները։ Նրա հայտարարությունները կարող են վտանգավոր լինել հարձակման հետևում կանգնածների համար»,- գրել է գերմանական պարբերականը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկներին հաջողվել է արհեստական կոմայից դուրս բերել Ալեքսեյ Նավալնուն։ Պացիենտի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է։