Ռուսական փոփ երգչուհի Մարինա Մաքսիմովան, որն առավել հայտնի է բեմական MakSim կեղծանունով, երկարատև հիվանդությունից հետո մասամբ կորցրել է հիշողությունը: Այս մասին հայտնում է Ren TV-ն՝ հղում կատարելով իր PR մենեջեր Յանա Բոգուշևսկայային:

Բոգուշևսկայայի խոսքով՝ երգչուհին մոռացել է որոշ իրադարձություններ, որոնք իր հետ կատարվել էին կոմայից առաջ: Օրինակ, MakSim-ը չի հիշում սեփական դպրոցի բացումը և Կազանում վերջին համերգը:

Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ MakSim-ը դուրս է եկել կոմայից, իսկ օգոստոսի 13-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից՝ տանը բուժումը շարունակելու համար:

Երգչուհին հոսպիտալացվել էր հունիսի 16-ին, երեք օր անց նա միացվել էր արհեստական ​​շնչառության սարքին: Նշվում է, որ հունիսի 11 -ին նա սոցիալական ցանցերում հայտնել է, որ իրեն վատ է զգում: Նա մի քանի թեստ է անցել կորոնավիրուսի համար, սակայն բոլորի պատասխանը բացասական է եղել: Առողջության վատթարացման պատճառով փոփ աստղը արհեստական ​​կոմայի մեջ է ընկել, որում մնացել է մի քանի շաբաթ:

1438