Ամերիկյան Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության պրոֆեսոր Դանիել Դրեզները հոդված է հրապարակել «Foreign Affairs»- ում, որտեղ վերլուծել է ամերիկյան կառավարությունների կողմից ամենահաճախը կիրառվող տնտեսական պատժամիջոցների մեխանիզմն ու արդյունավետությունը:

Հոդվածագիրը ներկայացրել է ԱՄՆ զեկավարների կիրառած պատժամիջոցների քանակը, ըստ որի՝ նախագահ Բարաք Օբամայի առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն տարեկան միջինում 500 կազմակերպության ընդգրկել է պատժամիջոցների ցուցակում տարբեր պատճառներով ՝ ինչ -որ մեկին մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ, մյուսին՝ տարածքային ամբողջականության խախտման մեջ:

Թրամփի նախագահության օրոք այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է:Արդեն նախագահ Ջո Բայդենը կառավարման առաջին ամիսներին Սպիտակ տունը սահմանել է նոր պատժամիջոցներ Մյանմայի (հեղաշրջման համար), Նիկարագուայի (բռնաճնշումների համար) և Ռուսաստանի (հակերային հարձակման համար) դեմ: Այլախոհ Ջամալ Խաշոգջիի սպանության համար Սաուդյան Արաբիային պատժելու համար Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց սաուդցի որոշ պաշտոնյաների նկատմամբ:

Դրեզները շեշտում է, որ ներկայումս էլ ամերիկացի ակտիվիստները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ`ույղուրներին հետապնդելու, իսկ Հունգարիայի դեմ` ժողովրդավարությունից հրաժարվելու համար։

Վերլուծաբանը կարծում է, որ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը հասկանալի կլիներ, եթե դրանք արդյունավետ լինեին, բայց դա այդպես չէ։ Նա ներկայացրել է  2019թ․-ին Հյուսիսային Կարոլինայի համալսարանը անցկացրեց ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ դաշնային կառավարությունը ոչ միշտ է հետևում՝ արդյոք  գործում են պատժամիջոցները, իսկ պետական ​​և առևտրային դեպարտամենտի պաշտոնյաներն նշում են, որ «գերատեսչական գնահատականներ չեն տալիս պատժամիջոցների արդյունավետության վերաբերյալ ԱՄՆ ավելի լայն քաղաքական նպատակներին հասնելու համար»:

«ԱՄՆ-ն, դադարելով գերտերություն լինելուց, այլևս չի կարող տարածել իր ազդեցությունը, ինչպես անում էր նախկինում, իսկ պատժամիջոցները վատթարացրել են հարաբերությունները դաշնակիցների հետ, նյարդայնացրել հակառակորդներին և տնտեսական դժվարություններ ստեղծել անմեղ խաղաղ բնակիչների համար: Նման արգելքները ոչ միայն ցույց են տալիս Ամերիկայի անկումը, այլև արագացնում են այն»,- գրում է փորձագետը:

Հոդվածը ավարտվում է այն եզրահանգմամաբ, որ պատժամիջոցները վաղուց դադարել են լինել միջազգային քաղաքականության սպառնալիք և ամենակարևորը` կորցրել են արդյունավետությունը, իսկ պատժամիջոցների նկատմամբ Վաշինգտոնի մոլուցքը քիչ կապ ունի դրանց արդյունավետության հետ:

 

1643