Գյուլի Երևան գալուց ուղիղ մեկ տարի անց

2009 թվականի սեպտեմբերին Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Մարզահամերգային համալիրում, հնչել է Ադրբեջանի հիմնը, բարձրացվել Ադրբեջանի դրոշը

2009թ սեպտեմբրի 9-ին Երևան ժամանեց Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը՝ սեպտեմբերի 11-ից մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով:

2009թ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, որով հայկական կողմը երաշխավորում էր ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում, նրանց համար նորմալ պայմաններում մարզումների, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջոցառումը լուսաբանելու հնարավորությունը, այլ պետությունների դրոշների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական ձյուդոիստների հաղթանակի դեպքում Ադրբեջանի օրհներգի կատարման ու պետական դրոշի բարձրացման հնարավորությունը։

Ադրբեջանցի մարզիկներից մեկը հաղթեց, հնչեց Ադրբեջանի օրհներգը և բարձրացվեց Ադրբեջանի դրոշը:

4651