Հայ գրող Րաֆֆու «Խենթ» վեպն անգլերենով՝ ամբողջական թարգմանությամբ կհրատարակվի 2020 թվականի նոյեմբերին։ Այս մասին տեղեկանում ենք Sophene հայկական գրադարանի թվիթերյան միկրոբլոգից:

 

«Խորին ակնածանքով հայտնում ենք հայ գրականության լավագույն գործերից մեկի `«Խենթի»  առաջիկա թարգմանության մասին: Սա այն  է, ինչ մարդիկ ուզում էին, ուստի մենք քրտնաջան աշխատեցինք, որպեսզի կարողանանք թողարկել այն 2020 թվականին՝  գրքի 140-ամյակին ընդառաջ: Գիրքը կհրատարակվի նոյեմբերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

2056