Երեկ, հոկտեմբերի 5-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 47-ամյա Վարդան Առաքելյանի և 31-ամյա Սյուզաննա Ա-ին հյուրընկալված Հրազդան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վահե Օսիպյանի միջև։  Պարզվել է, որ այդ ընթացքում Վ. Առաքելյանը հարվածել է Վ. Օսիպյանի դեմքին՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել։ 

Ոստիկանները տաք հետքերով Վ. Առաքելյանին խուլիգանություն կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի ատրճանակ, որ լիցքավորված է եղել 7 փամփուշտներով։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որշմամբ Վ. Առաքելյանը ձերբակալվել է։

355