Բարակ և սուր օտար մարմինը պատռել է տղամարդու աջ նախասիրտը և աջ թոքը: 
ԱՄՆ 56-ամյա բնակչի սրտում օտար մարմին է հայտնաբերվել, որը, պարզվել է, տասը սանտիմետր ցեմենտի կտոր է:
Նշվում է, որ տղամարդը հիվանդանոց է գնացել կրծքավանդակի ցավերի և շնչահեղձության բողոքներով, որոնք նա զգացել է երկու օր:

Ռենտգենյան ճառագայթները և համակարգչային տոմոգրաֆիան ցույց են տվել, որ նրա սրտում օտար մարմին կա: Արտակարգ վիրահատության ժամանակ բժիշկները հայտնաբերել են ցեմենտի բարակ և սուր կտոր, որի երկարությունը 10,1 սանտիմետր է եղել:

Մեկ շաբաթ առաջ տղամարդը ենթարկվել էր կիֆոպլաստիկայի՝ կոտրվածքի պատճառով ողնաշարի սեղմման: Գործընթացը ներառում է ողնաշարի մեջ հատուկ ոսկրային ցեմենտի ներդրում, որն ամրացնում է դրանք: Կիֆոպլաստիկան համարվում է անվտանգ և ըստ Ամերիկյան նյարդավիրաբույժների ասոցիացիայի՝ մարդկանց 2%-ից պակաս մասն է ունենում գործընթացից հետո։ Այնուամենայնիվ, նվազագույն ռիսկ կա, որ ցեմենտը ոսկրային հյուսվածքից դուրս կգա այլ տարածքներ և հանգեցնի արյան անոթների արգելափակման: Ըստ ամենի՝ հենց սա էլ տեղի է ունեցել տղամարդու հետ՝ ցեմենտը ողնաշարից ներթափանցել է երակի մեջ, որտեղ այն կարծրացել է, այնուհետև ներթափանցել սրտի մեջ: Ընդգծվում է, որ օտար մարմինը հաջողությամբ հեռացվել է, և մեկ ամիս անց հիվանդը գրեթե ամբողջությամբ կապաքինվի:

665