Փորձը ցույց է տվել, որ անվտանգության ապահովումն օտարներին վստահելու մոտեցումը դատապարտված է ձախողման : Եթե երկրները, օտար զինվորականներին ապավինելով, իրենց բանակների ինքնությունն ու ազգային ոգին թուլացնեն, ճգնաժամի ժամանակ մեծ խնդիրների առջև կհայտնվեն: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Նա ընդգծել է, որ Իրանն իր ազգային շահերի հարցում զգոն է: «Մեր հարևանությամբ սիոնիստական ռեժիմի և ԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը հակասում է երկրների կայունությանը և տարածաշրջանի անվտանգությանը և անհանդուրժելի է Իրանի իսլամական հանրապետության համար»,- շեշտել է ԻԻՀ նախագահը: Ըստ նրա` հարևանության քաղաքականությունը պետք է հիմնված լինի բարիդրացիականության ու կառուցողական համագործակցության սկզբունքների վրա և պետք է երկկողմանի լինի: Ռայիսին, նշելով, որ կառուցողական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկեցության և տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, հավելել է. «Կովկասյան տարածաշրջանը այդ սերտ համագործակցության լավ օրինակ դառնալու պոտենցիալ ունի»: Կարևորելով տարածաշրջանի անվտանգությունը` ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ներտարածաշրջանային բազմակողմ մեխանիզմների միջոցով ապահովվի, քանի որ չարագործ ու պատեհապաշտ տարրերի միջամտությունը վնասում է ժողովուրդների շահերը»:

infoport.am

568