Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված մյուս անձանց մարմինները տեղափոխել են Թեհրան։
Այս մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Թեհրան է ժամանել նախագահական ինքնաթիռը։ Էբրահիմ Ռաիսիի աթոռին սև ժապավեն է դրված եղել։ Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա ծննդավայր Մաշհեդ քաղաքում:
Մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։
Նրա հետ թռչում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի գվարդիայի ղեկավարը։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։