Ինքնաթիռի վթարը, որից զոհվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, կարող էր լինել իսլամական հանրապետությունում իշխանության համար ներքաղաքական պայքարի հետևանք։ Արտաքին դավադրությունը չի կարելի բացառել, այս դեպքում հիմնական կասկածներն ընկնում են Իսրայելի վրա, գրում է թուրքական «Hurriyet» թերթը։

Ըստ կառավարամետ հրատարակության սյունակագիր Աբդուլկադիր Սելվիի, եթե աղետին ներգրավված են արտաքին ուժեր, ապա Իսրայելը գլխավոր կասկածյալն է։ «Սակայն Իսրայելը չի ​​կարող գործել այս տարածաշրջանում առանց ԱՄՆ աջակցության»,- գրում է նա։

Լրագրողը նշում է, որ Իրանում իշխանության համար պայքար է ընթանում՝ կապված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ծեր տարիքի հետ։ Ռաիսին, նրա կարծիքով, այս պաշտոնի ամենահավանական հավակնորդներից էր, սակայն Խամենեիի շրջապատը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել Իրանի հոգեւոր առաջնորդի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։

Չի կարելի բացառել, որ թիրախ է եղել նաեւ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը։ «Նա Ռաիսիից հետո նախագահի թեկնածուներից մեկն էր, եթե սա նրա դեմ մահափորձ էր, ապա դա նշանակում է մեկ քարով երկու թռչուն սպանել»,- ասում է Hurriyet-ի հոդվածագիրը։

Աղետի մեկ այլ վարկած կարող է կապված լինել այն բանի հետ, որ Ռաիսին հանդես է եկել Ադրբեջանի հետ մերձեցման օգտին։ «Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նույնպես դավադրությամբ հեռացվեց իշխանությունից, քանի որ նա հանդես էր գալիս Հարավային Ադրբեջանի հետ միավորման օգտին»,- նշում է թուրք լրագրողը։

Սելվիի խոսքով՝ Իրանը կհաղթահարի նոր փորձությունը։ «Չի լինի քաոս և անկարգություններ, բացի այդ, իշխանությունը պատկանում է կրոնական առաջնորդ Խամենեիին, այլ ոչ թե նախագահին»,- նշել է նա։

730