Այսօր երգչուհի Լիանայի ծննդյան օրն է: Երգչուհին տոնում է իր 41-րդ տարեդարձը:

Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի թիվ 176 միջնակարգ դպրոցը: 1998-2002թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 1996թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին, որից հետո ընդունվել է «Հայեր» համույթ` որպես մեներգչուհի: 1997-2001թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգչուհի: 2000-03թթ մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների, արժանացել առաջատար մրցանակների` Դոնեցկի «Զոլոտոյ սկիֆ», Բելոռուսի «Զոլոտոյ շլյագեր», Բուլղարիայի «Դիսքովերի», Բելոռուսի «Սլավյանսկի բազար» և այլն: «Զոլոտոյ սկիֆ»-ից հետո, ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի հրավերով, մեկնել է Կիև և ուղիղ եթերով երգել փառատոնի բացմանը, հետագայում նաև Ի.Կոբզոնի հրավերով երգել է Մոսկվայում կայացած «Դոմբասի օրեր» փառատոնին: Ունեցել է բազմաթիվ համերգներ աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: 2006թ. թողարկել է «Եկել եմ նորից» ձայնասկավառակը: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ:

 

3025