Այս ձմռանը միաժամանակ և գրիպով, և կորոնավիրուսուվ վարկվածների մոտ մահացության վտանգը կկրկնապատկվի։ The Guardian-ին ասել է Բրիտանիայի առողջապահության գործակալության ղեկավար Ջենի Հարիսը։

Առողջապահության ոլորտի բրիտանացի փորձագետի խոսքով՝ շուտով կորոնավիրուսին զուգահեռ կսկսեն տարածվել նաև սուր շնչառական վիրուսային հիվանդությունները՝ մասնավորապես սեզոնային գրիպը, որի հետևանքները, ըստ նրա, ևս չի կարելի անտեսել։ Տարեկան միջինը 11 000 մարդ մահանում է գրիպից։

Հարիսը կոչ է անում պատվաստվել և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, և գրիպի դեմ արդեն եղած պատվաստանյութով։ Նա նշել է, որ գրիպի վիրուսի դեմ պատվաստանյութը այս տարի ուղղված է վիրուսի չորս շտամների դեմ:

«Կարևոր է խուսափել ինչպես գրիպից, այնպես էլ կորոնավիրուսից՝ պատվաստանյութի օգնությամբ, սակայն, բացի այդ, կարևոր է շարունակել պահպանել հիգիենայի պարզ կանոնները», — ասել է Հարիսը:

The Guardian-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում նախատեսվում է գրիպի դեմ պատվաստել 35 մլն մարդու: Նրանց թվում են բուժաշխատողները, 50 տարեկանից բարձր մարդիկ, մինչև 11 տարեկան դպրոցականները, հղիները, ռիսկային խմբի քաղաքացիները։

aliq.ge

105