Այս գեղեցիկ աշունը շատերի համար վերջինը կլինի. հայտնի բժիշկը լացակումած հորդորում է

Բժիշկ-մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, գրող եւ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին օրերս իր Instagram-ում հրապարակել է չափազանց զգացմունքային տեսաուղերձ:
Դոկտոր Կոմարովսկին հայտարարել է, որ այս գեղեցիկ աշունը շատերի համար վերջինը կլինի:
«Հիվանդանոցներում եւ գերեզմանատներում տեղ չկա։ Դիահերձարաններում նույնպես տեղ չկա։ Ավելին, լցված են նաեւ դատաբժշկական դիահերձարանները»,- ասել է Կոմարովսկին:
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների 99 տոկոսը պատվաստված չեն»,- հավելել է նա։
Թարգմանությունը ՝Լյուսիյա Պետրոսյան
25 Հոկտեմբեր, 2021 15:44
9488