
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ ս․թ․հոկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։
Հանդպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։
ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը ներկայացրել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրել է խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև ՏՄ-ի կողմից արձանագրված իրավիճակի պատկերը։
Հանդիպման ընթացքում խոսվել է տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին։
Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրեց, որ մինչ այժմ ՏՄ-ն իրականացրել է և այսուհետ ևս կիրականացնի ոլորտում արձանագրված խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝ կիրառելով էլ ավելի խիստ վարչարարության և պատասխանատվության միջոցներ։
Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրել է, որ պետք է անել հնարավորը՝ կանխարգելիչ քայլեր կատարելու և տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու համար։
«Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիրմիր Հովսեփյանը իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն, շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ՀՀ-ում ավելի արդյունավետ կիրառելու համար։
Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում ևս Տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։