Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված փակ կլինի
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ից՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը՝ ժամը 14։00-ն, փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։
«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
16 Հոկտեմբեր, 2021 13:58
411
Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրшվոր
12 Օգոստոս, 2026 22:08
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01 Օգոստոս, 2026 11:00
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14 Հուլիս, 2026 12:05