ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորել է  զանգվածային լրատվության ներկայացուցիչներին։

 

«Հարգելի՛ լրագրողներ, զանգվածային լրատվության հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

1794 թվականից սկսած հայ մամուլն անցել է դժվարին, բայց զարգացման լուրջ ճանապարհ։ Ազատ մամուլը զարգացած ու կայուն պետության թիվ մեկ գրավականն է։ Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր դերակատարներից են, այս գիտակցումով պետք է առաջնորդվել, ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ուղիով։

Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։

Տարիները գալիս են վկայելու, որ այս մասնագիտությունն իսկապես արժևորողներն են դառնում լրագրողներ։ Պետք է գնահատենք Ձեր աշխատանքը, աջակցենք՝ մասնագիտական պարտականությունները կատարելու ճանապարհին հայտնված խոչընդոտները վերացնելու և միջազգային ասպարեզում հայ մամուլի դերը բարձրացնելու գործում։ Ձեր օբյեկտիվ քննադատության ու խնդիրները բարձրաձայնելու` Ձեր պատրաստակամության արդյունքում է մեր աշխատանքն առավել արդյունավետ դառնում։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ ստեղծագործական ու անձնական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն»։

542