SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Կոտայքի բաժին  անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ գործողություններ, պարզել են, որ այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Վնասվել է նաև մուտքի էլեկտրական լամպը՝ այն կոտրվել է։ 

Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները տաք հետքերով հայտնաբերել են Վազգեն Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակը։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
 

1154