15 տարվա ընդմիջումից հետո Երևանում հոկտեմբերի 13-17-ը անցկացվեց Ձիասպորտի միջազգային մրցաշար։ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ձիասպորտի Հայաստանի  Ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող «Մուլտի Գրուպի» խաղարկությանը մասնակցում էին նաև Ռուսաստանի և Վրաստանի մարզիկները։  

Մրցաշարին մասնակցում էին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկները։

Մրցումային առաջին օրը մեդալներ խաղարկվեցին 3 դասում։ Առաջին պատվո հարթակին կանգնեց Համլետ Մարտիրոսյանը։ Մինչև 95 սմ բարձրությամբ արգելքներով  հավասարություն ուներ Ալբերտ Սուքիասյանը՝ մրցատարածությունը հաղթահարելով 55 վայրկյանում, առանց տուգանային միավորների։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Վոլոդիմիր Վոշակինը, իսկ եռյակը եզրափակեց Գևորգ Գասպարյանը։

Եզրափակիչ օրը 105 սմ բարձրություն ունեցող արգելքների մրցատարածությունում հաղթել է Վոլոդիմիր Վոշակին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Արթուր Բարսեղյանը, իսկ երրորդը՝ Դավիթ Խաչատրյանը։

 

2527