Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն
Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։
Մեկ տարի առաջ հենց այդ օրն է զոհվել ժամկետային զինծառայող Գրիգոր Դավթյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Գյուղի մշակույթի տանը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Գրիգորի հարազատներն ու ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Գրիգորի անցած մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ նվիրման մասին։
Հուշ-ցերեկույթից հետո ներկաներն այցելել են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Գրիգորի և մյուս նահատակների հիշատակին։
18 Հոկտեմբեր, 2021 21:36
750
Բարձրանում է ՀՀ միջազգային հեղինակությունը. վարչապետը՝ աշխարհում ՀՀ-ի նոր դիրքավորման մասին
19 Հոկտեմբեր, 2026 23:20
Բռնությունը մեր հասարակությունում չպետք է տեղ ունենա. Սինորյանը՝ տրանսպորտում աղմուկ հանած միջադեպի մասին
19 Հոկտեմբեր, 2026 20:56
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մшհացել է ընկերոջ արձակած կրшկոցից․ հայրը և որդին ձերբակալվել են
16 Հոկտեմբեր, 2026 12:24
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին. նույն տեղից հոսպիտալացված մյուս երիտասարդի կյանքը փրկվել է
02 Հունիս, 2026 10:05
Հրշեջ-փրկարարները մարել են Խարբերդի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը
31 Մայիս, 2026 10:40
Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն
08 Ապրիլ, 2026 16:14