Ինչո՞ւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը երկարաժամկետ կողմնակի բարդություններ չեն առաջացնում:

Պատճառներից մեկը, թե ինչու որոշ մարդիկ չեն պատվաստվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերով՝ այն է, որ նրանք վախենում են անհայտ կողմնակի ազդեցություններից, որոնք դրսևորվելու են ամիսներ կամ տարիներ անց:

Թեև պատվաստանյութերի մասին դեռևս ավելին իմանալու կարիք կա, օրինակ, որքանով են դրանք արդյունավետ և որքան ժամանակ կպահպանեն իրենց ազդեցությունը, այսուհանդերձ, առկա փորձը ապացուցում է, որ ծանր կողմնակի ազդեցությունները չափազանց հազվադեպ են լինում, և եթե դրանք առաջանում են, դա սովորաբար լինում է առաջին երկու ամսվա ընթացքում:

Բացի դրանից՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիաները ուսումնասիրվել են տարիներ շարունակ և բարեհաջող օգտագործվել բուժման գործընթացում։ Տեղեկացնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։

360