
Armtimes.com-ը գրում է․
Աշխարհի տարբեր երկրներում արդեն մեծ քանակով պատվաստված հղիների տվյալներ կան, որոնք փաստում են, որ հղիները կարող են պատվաստվել, և ոչ մի վտանգ նրանց չի սպառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես համարում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելով մայրական և պտղի մահերից:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասացին ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը:
Ըստ նրանց՝ ԱՄՆ-ում 160 հազարից ավելի հղի կանայք պատվաստված են, ու նրանց մեծ մասը ծննդաբերել է: Ինչ վերաբերում է եվրոպական երկրների տվյալներին, 100 հազարից հղի կանայք պատվաստվել են, ու բարդություն չի նկատվել: Մեզ մոտ նույնպես կան պատվաստված հղիներ, որոնք դեռևս չեն ծննդաբերել:
«Մեր հղիներն արդեն պատրաստակամ են այս խնդիրների լուծմանը, այսինքն՝ ունենք պատվաստված հղիներ, որոնց հղիությունը շարունակվում է: Մենք դեռ չունենք ուղեցույց հղիների պատվաստման գործընթացի համար, սակայն հետևում ենք այլ երկրների փորձին: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան նախընտրելի էր համարում հղիներին պատվաստել «Մոդեռնա» ու «Պֆայզր» պատվաստանյութերով: Մեծ Բրիտանիան, եթե նախորդ ցուցումների մեջ նշում էր, որ կինը, եթե տեղյակ չի եղել հղիության մասին ու պատվաստվել է, ապա երկրորդը պետք է ստանա այն պատվաստանյութը, որը mRNA-ով կլինի ինֆորմացիոն ՌՆԹ: Այժմ սեպտեմբերից նշում է՝ հղիները կարող են պատվաստվել ցանկացած պատվաստանյութով, ցանկացած պահի,- ասաց ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում