ՀՀ կառավարությունը հրապարակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ հարցազրույց՝ գրելով․

«Աջակցություն՝ տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով:

Ամսական 68 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ կացարաններից տեղափոխվել ցանկացող արցախցիներին՝ վարձակալության ծախսերի փոխհատուցման համար։

77 ընտանիք կոմունալ կացարաններից, վարձակալության սկզբունքով, տեղափոխվել է անհատական բնակարան կամ առանձնատուն. 21 ընտանիք կոմունալ կացարաններից վերադարձել է Արցախ:

Հայաստանում՝ շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում (տարեցների խնամքի կենտրոններ, մանկատներ) ապրում է շուրջ 100 արցախցի:

Ամսական շուրջ 10,000 քաղաքացու համար հատկացվել է հյուրընկալության գումար. տրամադրվել է շուրջ 3 մլրդ դրամ աջակցություն»։

 

471