Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արարատի մարզի Վեդի համայնքն է:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Վեդիում Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:

Սարգսյանի առաջադրումը Վեդիում իշխանությունների կողմից բավականին հաշվենկատ քայլ է, քանի որ նա արմատներով մարտունեցի է, իսկ Վեդիում, ինչպես հայտնի է, շատ են ծնունդով մարտունեցիները:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին, երբ Թավշյա հեղափոխությունը տեղի չէր էլ ունեցել, Գարիկ Սարգսյանը ՔՊ ցուցակով կարողացավ հաղթանակ տանել և դառնալ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղապետը, որն այժմ մտնում է Վեդի խոշորացված համայնքի մեջ:

@armtimes.com

1577