Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը
Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպումը։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
26 Հոկտեմբեր, 2021 19:15
403
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան
02 Օգոստոս, 2026 14:43
Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել
27 Հուլիս, 2026 13:40
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
22 Հուլիս, 2026 18:04
Մայր Աթոռում ոստիկանությունը պատշաճ կատարել է իր աշխատանքը և սադրանք թույլ չի տվել. Սարգսյան (տեսանյութ)
20 Մարտ, 2026 13:27
Սամվել Կարապետյանը երկու բառ իրար կապել չի կարող, Մայր Աթոռում իր հայտնի 30 վրկ տևած ուղերձը չի կարողացել մի դուբլով ասել․ Հակոբյան
12 Փետրվար, 2026 15:37
Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից
18 Դեկտեմբեր, 2025 10:08