Երևանում մեկնարկել են ձմեռվան պատրաստվելու աշխատանքները

Հավաքվել է աղի և ավազի խառնուրդ, Երևանում սկսվել են ձմեռվան պատրաստվելու աշխատանքները: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նա նշեց. ՛՛Ձմռան նախապատրաստական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, ապահովված է բավարար քանակի աղի և ավազի խառնուրդը։ Դրանք գտնվում են երկու խոշոր հասցեներում` Շիրակի ԵԱՍՄ ավտոպարկում և Թևոսյան փողոցում՛՛:
Արեյանը հավաստիացրեց, որ աղ ու ավազ կտրվի նաև համայնքներին` բակային տարածքներում համապատասխան աշխատանքներ կատարելու համար։
Մեքենաների վերապրոֆիլավորումը սկսվել է հոկտեմբերի 25-ից, 3-4 օրում նախատեսվում է ավարտին հասցնել այդ գործընթացը։
27 Հոկտեմբեր, 2021 01:17
1112
«Ահազանգը երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»․ նոր մանրամասներ 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների վերաբերյալ
12 Մայիս, 2025 11:15
Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները
11 Հուլիս, 2022 20:44
Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են տոնական օրերին
10 Հունվար, 2022 17:52