Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Էջմիածին համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանը:
Նորոգվելու են շենքի հիմնական և նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու և սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման և ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի և տաղավարների տեղադրում։
Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:
Աշխատանքների ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները նախադպրոցական կրթություն ստանալու համար, ինչպես նաև կապահովվի 15 հիմնական աշխատատեղ: