Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիքի մասին

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական

Գտնվելու վայր՝ Երևան

Աշխատավարձ՝ 150․000 ՀՀ դրամ

Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00

Պարտականություններ՝

-ՀՀ տարածքում ռադիոլոգիական, ակտինոմետրական, օզոնաչափական դիտարկումներ կատարող օդերևութաբանական կայաններից ստացվող դիտանյութերի, գրքույկների վերլուծական ստուգման և մշակման աշխատանքների կազմակերպում

-Կազմակերպության և Օզոնի ազգային կենտրոնի ամենօրյա տեղեկագրերի համար Հայաստանի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ինդեքսների, Արևի ակտիվության, Երկրի մագնիսական դաշտի վիճակի և ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի մասին տեղեկատվության համակարգում և բնակչության իրազեկում

-Բաժնի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանների մշակման աշխատանքներին մասնակցություն

-Բաժնի ու դիտակայանների մասնագետների գիտելիքների խորացման և որակավորման բարձրացման աշխատանքներին մասնակցություն

-Ակտինոմետրիական, օզոնաչափական և ռադիոլոգիական տվյալների բանկի ստեղծման ու արխիվացման աշխատանքների համակարգում

-Հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող ամենամյա տարեգրերի կազմման, խմբագրման և հրապարակման աշխատանքներին մասնակցություն

-Ամբերդ օդ. կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափված օզոնի ընդհանուր պարունակության տվյալների, սահմանված կարգով, ժամանակին մշակում, արխիվացում ու ուղարկում՝ Օզոնային և ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների Համաշխարհային Կենտրոն

-Օզոնաչափական, ակտինամետրական, ռադիոլոգիական գործիքների ստուգաճշտում ըստ միջազգային ստանդարտների

-Այցելությունների իրականացում դիտակայաններ` տեղում ստուգումներ անցկացնելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու համար

-Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:

Սահմանված պահանջներ՝

-Բարձրագույն կրթություն (ֆիզիկա / օդերևութաբանություն)

-Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (բակալավրի որակավորման առկայության դեպքում) կամ առնվազն 1 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (մագիստրոսի որակավորման առկայության դեպքում)

-Օտար լեզվի իմացությունը ցանկալի է (անգլերեն/ռուսերեն)

-Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն

-MS Office, Internet և այլ համակարգչային ծրագրերի իմացություն

-Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն

-Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»։

Դիմելու վերջնաժամկետը` նոյեմբերի 5, ժամը 15:00:

716