ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հրապարակել է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման եռաչափ մոդելի տեսանյութը: Տեսանյութին կից Սիսեռյանը գրել է.

 

« Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։

Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ֆիրդուսի թաղամասի վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութը։

Ուրախ եմ, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում կունենանք նման գեղեցիկ ու հետաքրքրություն ներկայացնող միջավայր»։

704