Երևանում մեկնարկել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Նոյեմբերի 1-ից Երևանում բանակցություններ են սկսվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Mehrnews-ը, այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Միրհադի Սեյիդին:
Քննարկումներն անցկացվում են ԵԱՏՄ անդամ 5 երկրների ներկայացուցիչների և Իրանի պատվիրակության միջև: Իրենց կազմում են Իրանի առևտրի զարգացման կազմակերպության, Առևտրի պալատի, ԻԻՀ նախագահի, արտգործնախարարի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները:
Երևանյան բանակցություններին ընդառաջ տեսակոնֆերանսի ձևաչափով յոթ հանդիպում է անցկացվել: Հաջորդ հանդիպումը նախատեսված է Թեհրանում դեկտեմբերի 6-ին:
Թարգմանությունը՝ Լյուսիյա Պետրոսյանի
02 Նոյեմբեր, 2021 15:46
21805
TRIPP-ը հնարավորություն կտա Հայաստանին՝ ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյան
02 Հոկտեմբեր, 2026 15:13
Ռուսաստանը և Հայաստանը համաձայնության են եկել երկխոսություն վարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շուրջ․ Պուտին
02 Սեպտեմբեր, 2026 10:18
ԵԱՏՄ-ն պետք է պատասխանի հարցին՝ ինքը կա՞, թե չկա, մենք ասում ենք, որ կա. Փաշինյան (տեսանյութ)
25 Հունիս, 2026 12:09
Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի՝ այս կամ այն կերպ․ Թրամփ
30 Հոկտեմբեր, 2026 17:07
Թրամփը թույլ չի տա՝ Իրանի հետ պատերազմը դառնա անվերջանալի․ Վենս
30 Հոկտեմբեր, 2026 14:00
Կատարի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ բանակցությունները շարունակելու համար
30 Հոկտեմբեր, 2026 12:22