Այսօր կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի հերթական նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ լոքդաունին։

«Որոշումը կայացվել է եւ նաեւ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Ոստիկանությունը հետեւում է եւ հետեւելու է ամենայն խստությամբ։ Այսօր առողջապահական իրավիճակը շատ ծանր է՝ տանը ազատ մահճակալներին սպասող մարդիկ կան, մյուսները մահանում են։ Դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվելը։

Մենք լոքդաունների չենք գնալու, ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ այսօր կա պատվաստանյութերի անհրաժեղտ պաշար եւ հնարավոր է իրականացնել օրական մինչեւ 25․000 պատվաստում։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կա նաեւ հետաքրքրություն երեխաներին պատվաստելու։

1059